211652_close_icon
views-count4577 դիտում article-date 07:56 09-10-2015

Հրետակոծումների հետևանքով Կոթի գյուղից արտագաղթի նոր ալիք է սկսվել դեպի հարակից համայնքներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է սահմանամերձ համայնքների նոր խնդրի մասին. «Ադրբեջանի կողմից սեպտեմբերի վերջին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի հրետակոծումների արդյունքում Կոթի գյուղից արտագաղթի նոր ալիք է սկսվել դեպի հարակից համայնքներ։ Նշված գյուղի դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանը (Վանո Սիրադեղյանի եղբոր որդին է) «Ժողովուրդ»–ի հետ զրույցում պատմել է, որ հրետակոծումներից հետո գյուղի միջնակարգ դպրոցից այլ բնակավայր է տեղափոխվել 14 աշակերտ։ Դրանք այն աշակերտներն են, որոնք դպրոցից վերցրել են իրենց փաստաթղթերը, այսինքն՝ պաշտոնապես են տեղափոխվել։ Բացի այդ՝ տնօրենն ասել է, որ կան նաև աշակերտներ, որոնք այժմ այլ բնակավայրերի դպրոցներ են հաճախում, բայց Կոթիի դպրոցից իրենց փաստաթղթերը չեն տեղափոխել։ Հրետակոծություններից հետո Կոթիից միայն Նոյեմբերյանի հիմնական դպրոց արդեն իսկ տեղափոխվել է յոթ երեխա։ Ի դեպ, Կոթիից բացի, Նոյեմբերյանի հիմնական դպրոց աշակերտներ են տեղափոխվել նաև Դովեղ գյուղից՝ երկու երեխա»։

Նմանատիպ նյութեր