1073 դիտում
16:42 11-10-2015
«Հին Երևանը. հայացք ապագայից». լուսանկարների ցուցադրություն մետրոպոլիտենի կայարաններում
Երևանի ծննդյան օրը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» և «Երիտասարդական» կայարաններում մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրը բացառիկ հնարավորություն ունեն արխիվային լուսանկարների միջոցով վերհիշելու Երևանի անցյալը:
«Հին Երևանը . հայացք ապագայից» ցուցադրությունում ներկայացված լուսանկարները մայրաքաղաքի տարեգրության 19-րդ դարավերջից մինչև 20-րդ դարի առաջին կես ընկած ժամանակահատվածի երևանյան դիմագծի, բարքերի ու քաղաքային միջավայրի լուռ վավերագրերն են, որոնք ժամանակավորապես Երևան քաղաքի պատմության թանգարանի պահոցներից հանգրվանել են մետրոպոլիտենի սպասասրահներում:
Նմանատիպ նյութեր
5783 դիտում
16:08 08-03-2018
Մարտի 8. Ֆլեշ-մոբերի շարք Երևանի մետրոպոլիտենի կայարաններում ու շարժակազմերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
991 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
871 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
760 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին