211652_close_icon
views-count19494 դիտում article-date 13:23 12-10-2015

Վաղարշապատում 26-ամյա երիտասարդը կասկածվում է «Եռանկյունի» հյուրանոցային համալիրում բռնաբարություն կատարելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 11-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոն «ասթենո-ներոտիկ համախտանիշ՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի բնակչուհի, 19-ամյա Անուշ Ս.-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իրեն զննող բժիշկներին հայտնել է, որ 2 օր առաջ Փարաքար գյուղում իր նկատմամբ կատարվել է ոտնձգություն. իրեն բռնաբարել են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում պարզել են, որ հոկտեմբերի 9-ի կեսգիշերին Փարաքար գյուղում գտնվող «Եռանկյունի» կոչվող հյուրանոցային համալիրում Անուշ Ս.-ին բռնաբարել է Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ, 26-ամյա Անդրանիկ Գևորգյանը, ում Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են և բերման ենթարկել ոստիկանություն: Ըստ տեղեկությունների՝ հետաքննչական բաժանմունքում բացատրություն տալուց հետո Ա. Գևորգյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ Անուշ Ս.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր և միայն դատաբժշկի փորձաքննության արդյունքներից հետո պարզ կլինի՝ նրա հայտնած տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր