211652_close_icon
views-count1257 դիտում article-date 13:27 12-10-2015

Մարտակերտցի երեխաները` Երևան քաղաքի պատմության թանգարանում

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի ու ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում հարյուրավոր փոքրիկներ այցելել են Երևան` մասնակցելու մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը: ԼՂՀ Մարտակերտ քաղաքի 10 երեխաները հյուրընկալվել էին Շենգավիթ վարչական շրջանում, իսկ բուն տոնական միջոցառումներին մասնակցելուց հետո այցելել են նաև Երևան քաղաքի պատմության թանգարան, ծանոթացել մեր մայրաքաղաքի պատմությանն ու մշակույթին: Երեխաները նշել են, որ անչափ տպավորված են ինչպես մայրաքաղաքի ծննդյան հերթական տարեդարձի, այնպես էլ թանգարան կատարած այցելություններից և որ իրենց հասակակիցների հետ Մարտակերտում դեռ երկար կպատմեն տպավորությունների մասին: Երևանում գտնվելու ընթացքում մարտակերտցի դպրոցականները կայցելեն նաև պատմամշակութային այլ վայրեր, ինչպես նաև՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Նմանատիպ նյութեր