2172 դիտում
17:43 02-06-2017
Արցախցի երեխաները` Երևան քաղաքի պատմության թանգարանում
Հայկական երկու պետությունների մայրաքաղաքների՝ Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության ծրագրերի շրջանակում խորանում և ամրապնդվում են նաև Երևանի վարչական շրջանների և Արցախի շրջանների միջև հաստատված կապերն ու փոխգործակցությունը:
Այդ համատեքստում պարբերաբար կազմակերպվում են նաև փոխայցեր, որոնցից հերթականը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով Ստեփանակերտի և Մարտակերտի 30 երեխաների այցն էր Երևան:
Հայաստանի մայրաքաղաքում գտնվող արցախցի երեխաներն այսօր այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան: Այստեղ նրանք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի, Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժնի պետ Իվետա Դանիելյանի և Մարտակերտի համար 2 դպրոցի ներկայացուցիչ Սուսաննա Սարգսյանի ուղեկցությամբ շրջել են թանգարանի ցուցասրահներում, դիտել հին Երևանի անիմացիոն մանրակերտը` լուսային էֆեկտներով:
Այնուհետև արցախցի երեխաների համար կազմակերպվել է «Ճանաչիր Երևանը» գիտահանրամատչելի խաղ-էքսկուրսիան:
Երևանում հյուրընկալվելու ընթացքում փոքրիկ արցախցիներն այցելել են նաև մայրաքաղաքի տեսարժան վայրեր, մասնակցել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով կազմակերպված տոնական միջոցառումներին: Երևանյան այցելությունից և ջերմ ընդունելությունից տպավորված՝ երեխաները նշել են, որ վերադառնում են Արցախ՝ ձեռք բերելով նոր ընկերներ և իրենց հետ տանելով հաճելի հիշողություններ:
Նմանատիպ նյութեր
1529 դիտում
12:37 12-10-2015
Մարտակերտցի երեխաները` Երևան քաղաքի պատմության թանգարանում
1314 դիտում
13:27 12-10-2015
Մարտակերտցի երեխաները` Երևան քաղաքի պատմության թանգարանում
Այս բաժնից
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
742 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
718 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն