2592 դիտում
08:57 14-10-2015
Քոչարյանը մոտակա օրերին կվերադառնա Հայաստան. Ինչպե՞ս կասի նա իր «ոչ»-ը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 6-ին Ռոբերտ Քոչարյանը «ինքնաբուխ» հարցազրույց տվեց ու հայտարարեց, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին: «Փաստորեն, առաջարկված նախագիծը քաղաքական մենաշնորհը դարձնում է սահմանադրական նորմ: Ես այդպիսի ապագա իմ երկրին չեմ ցանկանում, դրա համար էլ միանշանակ դեմ եմ արտահայտվում այս փոփոխություններին: Կատարվում է մի մեծ սխալ, որի հետևանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար»,-հայտարարել էր նա:
«Ժողովուրդ»-ը փորձեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից պարզել, թե ինչպես է նրա ղեկավարը քարոզելու իր «ոչ»-ը, երբվանի՞ց է սկսելու քարոզարշավը: Սակայն պարզվեց՝ Քոչարյանը Հայաստանում չէ: «Ես առիթ չեմ ունեցել այդ հարցը քննարկել պարոն Քոչարյանի հետ, նա քաղաքում չէ: Որևէ նախանշված միջոցառում ինձ մոտ նշված չէ առաջիկայի համար: Այնպես որ, այժմ որևէ կոնկրետ պատասխան տալ չեմ կարող»,-ասաց Սողոմոնյանը: Ըստ վերջինիս, Քոչարյանը մոտակա օրերին կվերադառնա Հայաստան»:
Նմանատիպ նյութեր
522 դիտում
11:30 27-01-2016
Ինչպե՞ս է Լեւոն Տեր-Պետրոսյանը իրեն զգում վիրահատությունից հետո եւ ե՞րբ կվերադառնա Հայաստան
2470 դիտում
10:11 18-03-2021
Ինչպե՞ս վերականգնվեց զենք-զինամթերքի մատակարարումը, և ինչպե՞ս այն հասավ Հայաստան. «Փաստ»
1270 դիտում
08:42 30-05-2014
Առաջիկա օրերին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը կվերադառնա Հայաստան․ Հրապարակ
Այս բաժնից
2230 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1660 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1462 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»