211652_close_icon
views-count525 դիտում article-date 11:30 27-01-2016

Ինչպե՞ս է Լեւոն Տեր-Պետրոսյանը իրեն զգում վիրահատությունից հետո եւ ե՞րբ կվերադառնա Հայաստան

Առաջիկա 20 տարիների ընթացքում ՀՀ առաջին նախագահի կյանքին եւ աշխատունակությանը որեւէ վտանգ չի սպառնում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկանում է ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից: «Այս տարվա հունվարի 26-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը Գլենդեյլի Մեմորիալ Հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի եւ Գալուստ Յուքարի կողմից: Վերջիններս գոհունակություն են հայտնել Տեր-Պետրոսյանի ապաքինման ընթացքի վերաբերյալ եւ հավաստիացրել, որ առաջիկա 20 տարիների ընթացքում ՀՀ Առաջին նախագահի կյանքին եւ աշխատունակությանը որեւէ վտանգ չի սպառնում: Տեր-Պետրոսյանը պատրաստվում է Երեւան վերադառնալ 2-3 շաբաթից»,- ասված է գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր