ԱՄՆ-ում փոքր ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում փոքր ինքնաթիռը թռիչքի ժամանակ ընկել է բնակելի տների տարածքում, հաղորդում է Ria Nօvosti-ն:
Ըստ տեղեկությունների՝ անկումից հետո մոտակա 2 տներում հրդեհներ են բռնկվել: Կան վիրավորներ, սակայն նրանց թիվը դեռևս պարզ չէ: Հրշեջները չեն բացառել, որ կարող են լինել նաև մահացածներ:
Դեպքը տեղի է ունեցել Թալմ-Սփրինգի մոտակայքում՝ քիչ առաջ: