1343 դիտում
20:44 14-10-2015
Շենգավիթցի փոքրիկներն այգին տերևաթափից մաքրել են` համատեղելով հաճելին ու օգտակարը
Շենգավիթ վարչական շրջանի հ.18 գրադարանի աշխատակիցներն ու հ. 146 մանկապարտեզի սաները Երևանի օրհներգը երգելով եկել են «Շողակաթ» հեռուստաընկերության հարակից այգի: Այնուհետ խորհրդանշական «Մաքուր Երևան 2797» խորագրով միջոցառման ընթացքում նրանք բաժանվել են խմբերի և մաքրել այգու տարբեր հատվածներում թափված տերևներն ու աղբը:
Երեխաներից մի քանիսը մինչ այդ հուշակոթողի հարևանությամբ գրել են միջոցառման խորագիր-նշանաբանը, մի այլ խումբ էլ ձևավորել է «Տերևաթափ» ցուցապաստառը: Ուրախ երգ ու պարով ուղեկցվող միջոցառումը նույնքան ուրախ վերջաբան է ունեցել. իրենց գործն ավարտած փոքրիկներն այգուց հեռացել են երգելով Հայաստանի օրհներգը ` այդ կերպ նաև քաղաքն ու հայրենիքը սիրելու, շրջապատը մաքուր պահելու կոչ հղելով ավագ սերնդի ներկայացուցիչներին:
Նմանատիպ նյութեր
2730 դիտում
09:24 17-02-2021
Ինչպես ցույց տվեցին զարգացումները, շատերը նախընտրում են լսել միայն հաճելին․ Վիգեն Սարգսյան
Այս բաժնից
949 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1291 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1105 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան