211652_close_icon
views-count26971 դիտում article-date 20:18 14-10-2015

Ողբերգական դեպք Տավուշի մարզի Կոթի գյուղի Կողբի դիրքերի ճանապարհին. ՊՆ աշխատակիցներից մեկը մահացել է, մյուսին տեղափոխել են հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կողբի դիրքերից դեպի Կոթի գյուղ ընթանալիս սարում վթարի է ենթարկվել և մի քանի մետր ձորն է գլորվել ЗИЛ 131 մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով Կոթի գյուղի բնակիչ, 50-ամյա Բաբկեն Սարուխանյանը տեղում մահացել է, իսկ 48-ամյա Արտակ Անդրեասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Անտոնյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: ժամանել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության թիվ 64 հրշեջ -փրկարարական ջոկատը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` մահացածն ու վիրավորը ծառայում էին ՀՀ ՊՆ N զորամասում և դիրքեր ջուր էին տեղափոխում զինվորներին: Վիրավորը կոչումով ՊՆ մայոր է: Դեպքի մասին տեղեկացվել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ում հանձնարարականով մարզպետարանի համապատասխան ծառայությունների աշխատակիցները մեկնել են դեպքի վայր, իսկ մարզի առողջապահության վարչության աշխատակիցներն էլ` Նոյեմբերյանի հիվանդանոց: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների` ավտոմեքենան վարել է Բ. Սարուխանյանը: Դեպքի վայր են ժամանում նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր