211652_close_icon
views-count1725 դիտում article-date 18:50 15-10-2015

Բրազիլական «Սանթոսը» ՖԻՖԱ-ից պահանջել է Նեյմարին կես տարով որակազրկել

Բրազիլական «Սանթոս» ակումբի ղեկավարությունը դիմել է ՖԻՖԱ-ին՝ իր նախկին հարձակվող Նեյմարին կես տարով որակազրկելու պահանջով: «Սանթոսում» համարում են, որ Նեյմարը «Բարսելոնա» տեղափոխվելիս խախտել է ակումբի հետ պայմանավորվածությունները: Իր հերթին Նեյմարը այդ մեղադրանքները համարում է անհիմն, քանի թիմից հեռացել է միայն «Բարսելոնայի» և «Սանթոսի» միջև համաձայնություն ձեռք բերելուց հետո: Բրազիլական ակումբը պահանջում է ֆինանսական փոխհատուցում և ֆուտբոլիստի որակազրկում կես տարով:

Նմանատիպ նյութեր