211652_close_icon
views-count2581 դիտում article-date 12:06 16-10-2015

«Սանթոսը» հաստատել է. Նեյմարը պետք է որակազրկվի կես տարով

Բրազիլական «Սանթոսի» նախագահ Մոդեստո Ռոման հաստատել է այն տեղեկությունները, որ ակումբը ՖԻՖԱ-ից պահանջել է 6 ամսով որակազրկել իր նախկին հարձակվող Նեյմարին, որն այժմ հանդես է գալիս «Բարսելոնայում»: «Ես հայցը դեռ մայիսին եմ տվել: Այո, Նեյմարը ֆուտբոլային կուռք է, սակայն բաներ կան, որոնց հետ մենք համաձայն չենք: Նրա տեղափոխությունը «Բարսելոնա» թափանցիկ չէր, ինչը ապացուցված է թե իսպանական դատախազությամբ, թե բրազիլական դատարանով: Մենք հասկանում ենք, որ նման հարցերը գտնվում են ՖԻՖԱ-ի ենթակայության տակ, այդ իսկ պատճառով այնտեղ ենք դիմել», ասել է Ռոման: Նշենք, որ «Սանթոսը» նաև ֆինանսական փոխհատուցում է պահանջում Նեյմարի տրանսֆերի համար:

Նմանատիպ նյութեր