211652_close_icon
views-count2138 դիտում article-date 13:11 16-10-2015

Սիրիայում սպանվել է ամենախոշոր ահաբեկչական խմբավորումներից մեկի չեչեն ղեկավարը

Սիրիայում սպանվել է խոշոր ահաբեկչական խմբավորումներից մեկի՝ «Ահրար աշ-Շամ»-ի ղեկավար Աբու Բաքր Աշ-Շիշանին, ով ծնունդով Չեչնիայից էր և կռվում էր ապստամբների կողմից: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով իր աղբյուրներին: Աբու Բաքր Աշ-Շիշանին սպանվել է Հոմս նահանգում՝ ռուսական ավիացիայի հարվածների հետևանքով: Խմբավորումը Սիրիայի ամենախոշոր հակակառավարական ապստամբ զինված խմբավորումներից մեկն է հանդիսանում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այն ունի մինչև 20 հազար զինյալ:

Նմանատիպ նյութեր