1360 դիտում
17:52 16-10-2015
Աշխատանքի արդյունքների ամփոփում ճանապարհային ոստիկանությունում. տեսանյութ
Հոկտեմբերի 15-ին Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացվեց օպերատիվ խորհրդակցություն. օրակարգում ճանապարհային ոստիկանության 2015 թվականի 9 ամիսների աշխատանքի արդյունքների ամփոփումն էր: Խորհրդակցությունը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը:
Ներկայացվեցին 9 ամիսների ընթացքում Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում իրականացված միջոցառումները, որոնք զգալիորեն նպաստել են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը:
Սամվել Հովհաննիսյանը դրական համարեց ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի հայտնաբերման վիճակագրությունը, համաձայն որի, եթե 2014 թվականի 9 ամիսների ընթացքում արձանագրվել էր` 2351, ապա 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ Ճանապարհային ոստիկաններին հաջողվել է հայտաբերել և գրանցել 4871 դեպք: Սակայն ոստիկանության պետի տեղակալը մտահոգիչ համարեց, որ չի նվազում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու պրակտիկան: Սամվել Հովհաննիսյանը Ճանապարհային ոստիկանության ՃՊԾ տարածքային ստորաբաժանումների հրամանատարների հանձնարարեց ակտիվացնել օպերատիվ համագործակցությունը ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ:
Բարձրացված հիմնահարցերի ուղղությամբ խորհրդակցության մասնակիցներին տրվեցին առանձին ցուցումներ և հանձնարարականներ:
Խորհրդակցության ավարտին մի շարք ծառայողներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար արժանացան խրախուսանքների:
Ներկայացվեցին նաև ծառայողական պարտականությունների մեջ թերանալու համար 19 ծառայողի կարգապահական տույժի ենթարկելու մասին հրամանները:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2904 դիտում
17:51 25-11-2018
Ճանապարհային ոստիկանության վերջին օրերի աշխատանքի ամփոփում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5014 դիտում
13:22 09-01-2018
Արդյունքների ամփոփում. Լիբանանյան գործարար առաքելությունից հետո նոր ներդրումներ են սպասվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
877 դիտում
20:09 05-02-2025
Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները
580 դիտում
20:04 05-02-2025
ՀՀ ԱԳ նախարարությունում մեկնարկել է 2025 թ. ՄԱԿ-ի մոդել համաժողովը
1306 դիտում
19:41 05-02-2025
Մահացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արմեն Կիրակոսյանը