211652_close_icon
views-count3351 դիտում article-date 10:14 17-10-2015

Ի՞նչ ռեստորան, ի՞նչ բիզնես, չեմ կարողանում հասկանալ. Ալիկ Սարգսյանը` իր շուրջ պտտվող լուրերի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Գյումրի քաղաքի բնակիչները «Ժողովուրդ»-ին տեղեկացրել են, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը վերջին շրջանում հաճախակի է լինում Գյումրիում։ Ըստ մեր զրուցակիցների՝ Սարգսյանը Գյումրիում բիզնես գործունեություն ծավալելու մտադրություններ ունի։ Ընդ որում, նա Գյումրի է գնում ծառայողական ավտոմեքենայով, որին նաեւ ուղեկցում են Գյումրիի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Երեկ «Ժողովուրդ»–ը զրուցել է Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ բիզնեսի մասին է խոսքը, ու ինչու է հաճախ լինում Գյումրիում։ «Ես մեկ տարուց ավել է, ինչ Գյումրի չեմ գնացել, անցած տարի եմ մի անգամ գնացել թաղում ու հետ եմ եկել։ Ես չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը, ի՜նչ ռեստորան, ի՞նչ բիզնես, չեմ կարողանում հասկանալ։ Ես անկեղծ՝ չգիտեմ, թե ինչու են մարդիկ նման բաներ հայտարարում, երբ որ իրականում նման բան չկա։ Ես առաջին անգամ Ձեզանից եմ լսում ինչ-որ բիզնեսի մասին»,– վստահեցրեց Ալիկ Սարգսյանը»:

Նմանատիպ նյութեր