211652_close_icon
views-count2485 դիտում article-date 18:40 18-10-2015

Սիրիահայերը Երևանում շնորհակալություն են հայտնել Պուտինին

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Հայաստանում ռուսաստանի դեսպանատան դիմաց մի քանի սիրիահայեր հավաքվել և շնորհակալություն են հայտնել Ռուսաստանին Սիրիայի կառավարությանը աջակցելու և ահաբեկիչների դեմ պայքար մղելու համար: Նրանք իրենց ձեռքներին ունեին պաստառներ՝ «Կեցցե Ռուսաստանը», «Կեցցե ռուս-սիրիական բարեկամությունը» գրությամբ, ինչպես նաև ՌԴ նախագահ Պուտինի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի լուսանկարները: Ակցիայի մասնակիցները ասացին, որ նման բնույթի ակցիաներ անց են կացվել արդեն աշխարհի մի շարք երկրների ՌԴ դեսպանատների մոտ:

Նմանատիպ նյութեր