Չեչնիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Ղուրանը պաշտպանելու համար
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ սրբազան տեքստերի անձեռմխելիության մասին նոր օրենքի համար, հաղորդում է gazeta.ru-ն:
Իր շնորհակալությունը Կադիրովը հայտնել է «ВКонтакте»-ի իր էջում՝ գրառելով, որ տեղի ունեցավ պատմական իրադարձություն, և Ռուսաստանի Պետդուման միաձայն ընդունեց օրենք, որն արգելում է Ղուրանի սուրբ տեքստերը ծայրահեղական հայտարարել:
Օրինագիծը նախաձեռնել է Պուտինը: Նոր օրենքն արգելում է Աստվածաշնչի, Ղուրանի և այլ դավանանքների սուրբ գրքերի տեքստերը ծայրահեղական բովանդակություն ունեցող համարել:
Կադիրովի խոսքով՝ Ռուսաստանը իսլամական աշխարհի լավագույն ընկերն է: