211652_close_icon
views-count3069 դիտում article-date 18:11 20-10-2015

Մամեդյարովը կոչ է անում չշտապել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցում

Հաջորդ շաբաթ տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Կոստա Ռիկայի իր գործընկեր Մանուել Գոնսալես Սանսի հետ հանդիպմանը անդրադարձել է կատարվելիք այցին՝ հայտարարելով, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վայրի ու օրվա հարցում շտապել չարժի: «Թող ժամանեն համանախագահները: Կամ նախագահները հանդիպման վայր կընտրեն կամ էլ Մինսկի խմբի համանախագահները պատրաստի առաջարկություններով կգան»,-ասել է նա: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հոկտեմբերի 26-ին կայցելեն Երևան, իսկ հոկտեմբերի 28-ին՝ Բաքու:

Նմանատիպ նյութեր