211652_close_icon
views-count2837 դիտում article-date 16:43 21-10-2015

Իվանիշվիլին իշխանությունը կորցնելու վտանգի առաջ է հայտնվել. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի գործող նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կարծիքով՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կարող է շատ շուտով կորցնել իշխանությունը: Այդ մասին Սաակաշվիլին հայտարարել է «Gordon» թերթին տված հարցազրույցում: «Հիմա Վրաստանում Պուտինի դրածո Բիձինա Իվանիշվիլին իրապես գտնվում է իշխանությունը կորցնելու վտանգի առաջ: Բոլոր հարցումներով իմ կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը», վստահորեն առաջատար է և գերազանցում է Իվանիշվիլիի կուսակցությանը 4 տոկոսով»,-ասել է Սաակաշվիլին: Նա «ազդանշան» է անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հարավային Օսիայի նախագահի կողմից հանրաքվե անցկացնելու մասին հայտարարությունը: «Դա նշանակում է, որ եթե մենք իշխանության գլուխ վերադառնանք, ապա Ռուսաստանը անեքսիայի կենթարկի Հարավային Օսիան, ինչպես Ղրիմը, և պատերազմ կսկսի: Սակայն հիմա Պուտինը այդքան ուժ չունի, նա չափազանց շատ է խրված Սիրիայի հարցում»,-ասել է Սաակաշվիլին:

Նմանատիպ նյութեր