1235 դիտում
11:36 23-10-2015
ՄԱԿ-ը քննադատել է Չեխիայի իշխանություններին՝ փախստականներին ստորացուցիչ պայմաններում պահելու համար
ՄԱԿ-ի մարդու իրավունքներով հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը խիստ քննադատական հայտարարությամբ է հանդես եկել Չեխիայի իշխանությունների հասցեին, հաղորդում է BBC-ն:
Վերջինս դատապարտել է Չեխիայի իշխանությունների գործողությունները՝ հայտարարելով, որ փախստականներին պահում են մինչև 90 օր և բացի այդ, նրանցից գումար են շորթում:
Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ին մտահոգել են Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի՝ իսլամաֆոբիայի մասին արած արտահայտությունները: Միևնույն ժամանակ Զեմանի ներկայացուցիչը հայտնել է, որ նախագահը մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը:
«Նախագահը վաղուց է նախազգուշացրել իսլամական ֆունդամենտալիզմի սպառնալիքի մասին: Դա իր կարծիքն է և նա չի փոխի այն արտասահմանից եկող ճնշման ներքո»,-ասել է ներկայացուցիչը:
Նմանատիպ նյութեր
1627 դիտում
12:07 17-09-2015
ՄԱԿ-ը քննադատել է Հունգարիայի իշխանություններին՝ փախստականների հանդեպ բռնություն կիրառելու համար
Այս բաժնից
565 դիտում
15:21 21-12-2024
Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի
622 դիտում
14:44 21-12-2024
ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանի ընտրությունները, արձանագրելով խախտումներ
646 դիտում
14:29 21-12-2024
Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել