211652_close_icon
views-count1310 դիտում article-date 17:16 23-10-2015

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ցանկություն ունի փակել երկրում գործող մզկիթները

ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ ցանկանում է փակել երկրում գործող ամերիկացի մուսուլմանների մզկիթները, մեծ դժգոհություն է առաջացրել, գրում է ամերիկյան The New York Times թերթը: Fox Business Network-ին տված հարցազրույցում Թրամփին հարցրել են. «Ի՞նչ եք կարծում, արժի՞ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար փակել որոշ մզկիթներ»: Հարցին Թրամփը պատասխանել է. «Ես վստահաբար այդպես կանեի»: Նա հավելել է, որ վստահ չէ, որ նման գործողությունները օրենքի շրջանակում կարող են լինել, սակայն արժի, որպեսզի ամերիկյան իշխանությունները դիտարկեն այդ տարբերակը: Թրամփի պատասխանին է անդրադարձել Ամերիկյան-իսլամական հարաբերությունների խորհուրդը՝ հայտարարելով, որ Թրամփի խոսքերը ծաղրում են դավանանքի ազատությունը և բացի այդ, հակասում սահմանադրությանը:

Նմանատիպ նյութեր