211652_close_icon
views-count1488 դիտում article-date 21:48 25-10-2015

Ասանժը լրագրողներին խորհուրդ է տվել օգտվել սովորական փոստային նամակագրությունից

Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը լրագրողներին խորհուրդ է տվել օգտվել սովորական փոստային նամակագրությունից,-հաղորդում է բելգիական Le Soir-ը: Ասանժը դա բացատրել է նրանով, որ այդպիսով պետությունների գաղտնի ծառայություններն առանձնապես կարիք չեն զգա կարդալ դրանք: «Օգտվելով հետապնդման միանման մեթոդներից, գաղտնի ծառայությունները լրագրողներին վերաբերվում են որպես լրտեսների: Այսօր, որպեսզի կարողանան հեռու մնալ հետապնդումներից, լրագրողները պետք է աշխատեն հակահետախուզության մեթոդներով, որպիսին սովորական թղթե նամակագրությունն է»,-ասել է Ասանժը: Նա լրագրողներին խորհուրդ է տվել նաեւ իրենց տեղեկատվական գաղտնի աղբյուրների հետ հանդիպել սովորական համաժողովների ժամանակ, որոնք փողոցից հետեւել հնարավոր չէ:

Նմանատիպ նյութեր