211652_close_icon
views-count1444 դիտում article-date 09:27 26-10-2015

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ավիահաղորդակցությունը դադարեցվել է

Ռուսական և ուկրաինական ավիաընկերությունները դադարեցրել են ուղիղ չվերթները երկու երկրների միջև: Այս մաիսն հայտնում է Риа Новости-ն: Ուկրաինական իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել ռուսական 23 ավիաընկերությունների նկատմամբ։ Նրանց հոկտեմբերի 25-ին արգելվել է թռիչքներ իրականացնել դեպի Ուկրաինա։ Ռուսական կողմը համարժեք միջոցառումներ է կիրառել և նույն օրվանից արգելել ուկրաինական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել Ռուսաստան: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը քննադատել է պաշտոնական Կիևի որոշումը: Այժմ Ռուսաստանից Ուկրաինա կարելի է թռչել միայն Բելառուսով, Թուրքիայով կամ Բալթյան երկրներով։

Նմանատիպ նյութեր