211652_close_icon
views-count2258 դիտում article-date 12:01 26-10-2015

Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա նշել է, որ նախ պետք է ճշտել նախագահների աշխատանքային գրաֆիկը, իսկ հանդիպումը կարելի է կազմակերպել դեկտեմբերի 6-ին նախանշված հանրաքվեից հետո: Այսօր համանախագահները հանդիպում կանցկացնեն նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և կմեկնեն Արցախ՝ շփման գիծ, իսկ այնտեղ սահմանը հատելով՝ կմեկնեն Ադրբեջան: Ուորլիքի խոսքով՝ քննարկվելու են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, սահմանին բռնությունների աճը, ինչպես նաև ծանր զենքի կիրառման հարցը:

Նմանատիպ նյութեր