4115 դիտում
21:52 26-07-2019
Հոլանդացի վազորդուհուն Գերմանիայի սահմանին բռնել են 50 կգ թմրանյութով
Գերմանացի սահմանապահները երկրից դուրս գալիս ձերբակալել են 2016թ. Օլիմպիական խաղերում 400 մետր վազքատարածությունում Հոլանդիայի էստաֆետային թիմի անցամ Մադիա Գաֆուրին՝ վերջինիս ավտոմեքենայում հայտնաբերելով 50 կգ թմրանյութ:
26-ամյա վազորդուհուն Գերմանիայի և Նիդերլանդների սահմանին են ձերբակալել՝ մեքենան մանրազնին ստուգելուց հետո:
Մեքենայի ետնամասում սահմանապահները հայտնաբերել են մետամֆետամին և էքստազի, որը նա մտադիր էր իր երկիր մտցնել: Թմրանյութի խմբաքանակի արժեքը գնահատվում է երկու միլիոն դոլար: Այժմ Գաֆուրը կալանքի տակ է:
Նիդերլանդների թեթևատլետիկայի ասոցիացիան հայտարարել է, որ ցնցված է տեղի ունեցածից և պատրաստակամություն է հայտնել օգնել մարզուհուն և նրա ընտանիքին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1495 դիտում
15:33 22-07-2015
Տաբատի գրպանից թմրանյութով փաթեթ և գլանակ է հայտնաբերվել
1675 դիտում
18:47 26-10-2015
Բեյրութի օդանավակայանում ձերբակալել են սաուդցի արքայազնին՝ 2 տոննա թմրանյութով
2248 դիտում
23:00 29-05-2023
Միհրան Պողոսյանի գրասենյակը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես են հայտնաբերում թմրանյութով լի արկղերը
Այս բաժնից
3163 դիտում
19:00 25-12-2024
Fastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132,000 FTN-ով (տեսանյութ)
3124 դիտում
18:13 24-12-2024
Վարազդատ Լալայանը՝ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող
3244 դիտում
14:37 24-12-2024
Հայտնի են Հայաստանի տարվա լավագույն մարզիկները. Armsport.am