2051 դիտում
09:27 27-10-2015
Տեղի է ունեցել «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» խորագրով պատկերագրքի հայաստանյան շնորհանդեսը
ՀՀ մշակույթի նախարարությունը և Ռուսաստանի ազգագրության թանգարանը՝ ս. թ. հոկտեմբերի 24-ին, Երևանում անցկացվող «Երևան շոու 2015» ամենամյա ոսկերչական միջազգային ցուցահանդեսի շրջանակում կազմակերպել էր Ռուսաստանի ազգագրության թանգարանում կայացած «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորագրով ցուցահանդեսից երկու նմուշի ցուցադրություն:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 12:00-ին, «Մերիդիան» ցուցասրահում տեղի է ունեցել «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» խորագրով պատկերագրքի հայաստանյան շնորհանդեսը: Պատկերագրքում ներկայացված է ռուս անվանի ազգագրագետ Ալեքսանդր Միլլերի կողմից 1916 թ. հավաքագրված` Վանի և Վասպուրականի հայերի նյութական մշակույթի հավաքածուն, որը վերոնշյալ ցուցադրության մաս էր կազմում:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և ՀՀ մշակույթի նախարարության հրավերով միջոցառման կապակցությամբ Հայաստան է ժամանել Ռուսաստանի ազգագրության թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ռուսաստանի ազգագրության թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանը, Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գևորգյանը և այլոք:
Հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի, ինչպես նաև 2015 թ. ապրիլի 27-ին Ռուսաստանի ազգագրության թանգարանում «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորագրով ցուցահանդեսի կազմակերպման և «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» պատկերագիրքը հրատարակության պատրաստելու համար թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
Հայկական արվեստների ու արհեստների ժառանգությունը պահպանելու և կիրառական արվեստը զարգացնելու գործում ունեցած զգալի ավանդի, ինչպես նաև 2015 թ. ապրիլի 27-ին Ռուսաստանի ազգագրության թանգարանում «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորագրով ցուցահանդեսի կազմակերպման և «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» պատկերագրքի հրատարակմանն աջակցելու համար Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գևորգյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
Հիշեցնենք, որ ս. թ. ապրիլի 27-ին բացված՝ «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորագրով ցուցահանդեսը բաղկացած էր «Արհեստագործական գործիքներ», «Հայ զինագործների, երկաթագործների, ոսկերիչների և ջուլհակների աշխատանքների ցուցանմուշներ» և «Հայկական հազվագյուտ ավանդական երաժշտական գործիքներ» թեմատիկ բաժիններից, որտեղ ներկայացված էին թանգարանում պահվող հայկական հարուստ հավաքածուի եզակի ցուցանմուշներ /զենքեր, ոսկերչական իրեր, գորգեր, երաժշտական գործիքներ, կրոնական հագուստներ, ինչպես նաև հայկական մշակույթը բնորոշող այլ աշխատանքներ` կատարված հայ վարպետների ձեռքերով/:
Նմանատիպ նյութեր
4336 դիտում
20:42 24-02-2017
Տեղի ունեցավ նկարչուհի Րիհամ Աֆիֆիի «Լեգենդների աշխարհում» պատկերագրքի շնորհանդեսը
Այս բաժնից
787 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
625 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
736 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված