3869 դիտում
21:37 19-10-2016
Տեղի ունեցավ գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանի` «Գալէմքեարեաններ. Այնթապ, Դամասկոս, Հալէպ» պատկերագրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ գեղանկարիչ, ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանի «Գալէմքեարեաններ. Այնթապ, Դամասկոս, Հալէպ» պատկերագրքի շնորհանդեսը:
Գրքում ներկայացված էին տոհմիկ պղնձագործ և արծաթագործ Գալէմքեարեանների ստեղծագործությունների նմուշներն ու ընտանիքի երկդարյա պատմությունը:
Միջոցառմանը մասնացեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հասարակական գործիչներ, մտավորականներ:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Հրազդան Թոքմաջյանի՝ Գալէմքեարեանների թողած ժառանգությունը համապարփակ պատկերագրքի վերածելու միջոցով սերունդներին փոխանցելու ջանքերը:
Նախարարը շնորհակալություն հայտնեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահան արք.Սարգիսյանին, ում ջանքերի շնորհիվ Սիրիայում գործող բոլոր եկեղեցիների, թանգարանների, մշակութային և կրթական օջախների դռները բաց են եղել Հրազդան Թոքմաջյանի առաջ՝ Գալէմքեարեանների ստեղծագործությունները տեսնելու և ուսումնասիրելու համար:
«Շնորհակալ ենք Միմի և Արմեն Հարություննյաններին, որոնց մեկենասությամբ լույս տեսավ այս հրաշալի պատկերագիրքը,- նշեց նախարարը՝ հավելելով, - հայ վարպետների համբավը միշտ էլ դուրս է եկել Հայաստանի սահմաններից: Դարեր շարունակ պետականություն չունեցող հայերը ստեղծել են արվեստի վերածված արհեստագործական հազարավոր աշխատանքներ: Բարենպաստ պայմաններում հայ արհեստավորներին հաջողվել է զարգացնել իրենց գործը. ստեղծվել են համքարություններ, ձևավորվել են արհեստավոր ընտանիքներ, որոնցից մեկն էլ եղել է պղնձի և արծաթի մշակման մեծ վարպետ Գալէմքեարեանների ընտանիքը: Այս ընտանիքի գործունեությունը ծավալվել է շուրջ 200 տարի: 1915-ի տեղահանությունից հետո Գալէմքեարեանները հայտնվել են Դամասկոսում, այնուհետև տեղափոխվել Հալեպ:
Ահա այսպիսի գաղթի ճանապարհ է անցել Գալէմքեարեանների ընտանիքը: Մեր սիրելի Հրազդան Թոքմաջյանը նրանց պատմությունը վերածել է գրքի և իր աշխատությունը նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
2898 դիտում
19:00 28-06-2017
Մեկնարկել են Դամասկոս- Երևան-Դամասկոս երթուղով չվերթները
4333 դիտում
20:42 24-02-2017
Տեղի ունեցավ նկարչուհի Րիհամ Աֆիֆիի «Լեգենդների աշխարհում» պատկերագրքի շնորհանդեսը
2048 դիտում
09:27 27-10-2015
Տեղի է ունեցել «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» խորագրով պատկերագրքի հայաստանյան շնորհանդեսը
Այս բաժնից
880 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
631 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
703 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան