Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակվում են ջրամեկուսացման և վերելակների հորանների նորոգման աշխատանքները
Ձմռան ամիսներին խնդիրներից զերծ մնալու նպատակով մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերում շարունակվում են տարաբնույթ աշխատանքները: Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի առանձին շենքերում միաժամանակ ընթանում են տանիքների ջրամեկուսացման և վերելակների հորանների մաքրման աշխատանքներ:
Վերելակների անխափան աշխատանքն ապահովելու համար տարիների ընթացքում կուտակված կենցաղային անպիտան իրերը մեկտեղվում և պարկերով հանվում են հորաններից:
Անհրաժեշտության դեպքում նաև նորոգվում են հորանների վնասված պատերը: Գործընթացին հետևում են ոչ միայն վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները, այլև տվյալ շենքերի բնակիչները:
[b]Երևանի քաղաքապետարան
[/b]