211652_close_icon
views-count1195 դիտում article-date 14:55 28-10-2015

Շենգավիթի պատվիրակությունը մասնակցել է Բռնակոթ գյուղի օրվան նվիրված միջոցառումներին. ֆոտոռեպորտաժ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև ձևավորված համագործակցության շրջանակում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի գյուղապետ Ատոմ Առաքելյանի հրավերով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատվիրակությունը մեկնել էր Սյունիքի մարզ` մասնակցելու Բռնակոթ գյուղի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Պատվիրակության անդամները գյուղապետին և բռնակոթցիներին են փոխանցել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի շնորհավորանքները և գյուղի դպրոցին նվիրել երաժշտական տեխնիկա: Այնուհետ երևանյան պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Մեծ հայրենականում և Արցախյան ազատամարտում նահատակված բռնակթոցիների հիշատակը հավերժացնող հուշարձաններին, Սովետական Միության հերոսներ Սամսոն Մկրտումյանի և Լիպարիտ Իսրայելյանի կիսանդրիներին, ինչպես նաև Կոմիտասի արձանին և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին: Պատվիրակության անդամներն այցելել են նաև 1704 թ.-ին կառուցված Սբ Գևորգ եկեղեցի: Բռնակոթի օրվան նվիրված տոնական միջոցառումն ավարտվել է համերգային ծրագրով: Գյուղապետարանի դահլիճում ելույթ են ունեցել Սյունիքի մշակույթի տան ժողգործիքների համույթը, գյուղի դպրոցի աշակերտները: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր