4669 դիտում
16:00 05-01-2016
44-ամյա Աշոտը հարբած վիճակում ՃՈ տեսուչներից պահանջել է չտուգանել իրեն անծանոթ վարորդին ու սկսել հայհոյել ծառայությունն իրականացնող ոստիկանների հասցեին
44-ամյա Աշոտ Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, մոտեցել է իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ՀՀ ՃՈ տեսուչներին և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով նրանց, ինչպես նաև քաղաքացիների հանդեպ՝ պահանջել է <<չտուգանել>> իրեն անծանոթ վարորդին,ո րից հետո չընդունելով ծառայությունը չխանգարելու համար իրեն արված դիտողությունը՝ քաղաքացիների ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ոստիկանության ծառայողների հասցեին`շուրջ 15-20 րոպե տևողությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և ՃՈ ծառայողների բնականոն գործունեությունը:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
6863 դիտում
16:12 28-10-2015
29-ամյա Լիանայի «դուխն» այնքան է բարձրացել, որ հարբած մտել է ոստիկանություն ու սկսել աջ ու ձախ հայհոյել
Այս բաժնից
700 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»