211652_close_icon
views-count1300 դիտում article-date 16:41 29-10-2015

«Կարմիր բլուր» հնավայրի հարակից այգին շուտով լիովին կծառայի բնակիչներին

«Կարմիր բլուր» հնավայրի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները հիմնականում ավարտվել են: Զբոսայգին ամբողջությամբ կահավորվել է նստարաններով, մանկական խաղերով, աղբամաններով, զրուցատաղավարով: Տարածքը կանաչապատվել ու ծաղկային ձևավորումներ է ստացել, անցկացվել է ոռոգման ցանց: Սիզամարգերի, ճեմուղիների երկարությամբ տնկվել են մշտադալար թուաներ: Ներկայում ավարտական փուլում են նկարազարդման աշխատանքները, որից հետո այգին լիովին կծառայի բնակիչներին: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր