4866 դիտում
14:59 29-10-2015
Բաշկիրիայում անհայտ անձինք կրակել են 7 հայերի վրա. նրանցից մեկը մահացել է. տեսանյութ
Հոկտեմբերի 29-ի առավոտյան քրեական դրամա է տեղի ունեցել Բաշկիրիայի Սալավաթ քաղաքում: Ինչպես հաղորդում է Lifenews-ը, հղում անելով տեղի իրավապահներին, անհայտ դիմակավորված անձանցից բաղկացած խումբը մոտեցել է Հյուսիսային փողոցի վրա գործող ավտոսպասարկման կետին և հրազենային կրակ բացել: Մահացել է 1 հոգի: Մյուս 6-ը ծանր վիճակում տեղափոխվել են Սալավթի կենտրոնական հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզել է մահացածի և վիրավորների ինքնությունը՝ մահացել է ավտոսերվիսի սեփականատեր Ա. Սարգսյանը: Վիրավորներն են Ա. Ոսկանյանը, Տ, Ոսկանյանը, Ս. Գրիգորյանը, Մ. Մալոմյանը, Ա. Ավետյանը, Ա. Ակուլյանը:
Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները: Ըստ նրանց նախնական տեղեկությունների՝ տուժածները մասնակցել են ռեստորանում անցկացվող ծննդյան արարողության: Նրանցից մեկին զանգահարել է իր ընկերներից մեկը և ասել, որ ճանապարհին է և խնդիր կա. ինքը մեքենայով փոքր ձորն է ընկել: Մեքենան ձորից հանելու ժամանակ նրանց են մոտեցել 3 հոգի և սկսել այդ տեսարանը բջջային հեռախոսով նկարահանել ու բարձրաձայն մեկնաբանություններ անել: Արդյունքում տեղի է ունեցել վիճաբանություն և անհայտ անձանցից մեկը հանել է տրավմատիկ ատրճանակը և կրակոցներ արձակել տղամարդու դեմքին:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակողները թաքնվել են, տոիժածին հասցրել են բուժկետ, իսկ 7 հոգանոց խումբը վերադարձել է ավտոսերվիս, որը պատկանում էր տուժածին, որպեսզի քննարկեն իրավիճակը: Այդ ընթացքում անսպասելիորեն ներխուժել են դիմակավորված անձինք և հրազենային կրակ բացել:
Տեսանյութը՝ [url=http://lifenews.ru/news/166854]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
757 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»