211652_close_icon
views-count1123 դիտում article-date 17:17 29-10-2015

Հետախուզվողին Սարյանի պուրակից բաժին են ներկայացրել

Հոկտեմբերի 28-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Կենտրոնականի բաժինների ծառայողները Երևանի Սարյանի պուրակից բաժին են ներկայացրել 1953 թ. ծնված Ռուբեն Ն.-ին, ով հոկտեմբերի 28-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 4-րդ մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր