211652_close_icon
views-count2098 դիտում article-date 23:23 29-10-2015

Ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրների մշտադիտարկման և բարեփոխումների ընթացքի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի սեպտեմբերի 11-ի հանձնարարականի կատարման նպատակով, ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրների մշտադիտարկման և բարեփոխումների ընթացքի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը:Սամվել Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներին և քաղաքացիներին` ակտիվ համագործակցության և բազմաթիվ առաջարկությունների համար:Հանձնաժողովի անդամները ևս մեկ անգամ անդրադարձան հանրային քննարկման դրված Երևանի Մոսկովյան և Իսահակյան փողոցների երթևեկությունը փոխելու` միակողմանի դարձնելու առաջարկին: Նշվեց, որ անհրաժեշտ է լուսացույցներ տեղադրել Իսահակյան-Նալբանդյան, Իսահակյան-Աբովյան և Իսահակյան-Տերյան խաչմերուկներում:Քննարկվեցին նաև Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում կղզյակի կառուցման դրական և բացասական կողմերը: Ըստ ճանապարհային ոստիկանության ներկայացուցչի` կղզյակը կօգնի խաչմերուկում տեղավորել մոտ 20 մեքենա ևս, Բաղրամյանից աջ` Մոսկովյան մտնող շարքը միշտ բաց կլինի: Քաղաքապետարանի ներկայացուցիչը նշեց, որ նախագիծը քննարկում են ճարտարապետները` հրապարակի ճարտարապետական տեսքը պահպանելու համար:Առաջարկվեց լուսացույցով չկարգավորվող հետիոտնային անցումների վրա տեղադրել լուսավորության համակարգեր, որով գիշերային ժամերին վարորդների համար տեսանելի կլինի հետիոտնային անցումի տեղը:Նիստի ընթացքում քննարկվեցին նաև մի շարք փողոցներում երթևեկության փոփոխություններ կատարելու, տաքսիների, ճանապարհային երթևեկության խախտումների վերաբերյալ արձանագրված վարչական տուգանքներին և քաղաքային տրանսպորտին վերաբերող այլ հարցեր ևս: Հանձնաժողովի հետագա աշխատանքները պարբերաբար կներկայացնենք մեր կայքում: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր