211652_close_icon
views-count1114 դիտում article-date 16:21 23-02-2019

Կայացավ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի ճանապարհային երթևեկության և ոստիկանության արտաքին ծառայության մշտադիտարկման հանձնաժողովի նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի ճանապարհային երթևեկության և ոստիկանության արտաքին ծառայության մշտադիտարկման հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի նիստում անդրադարձ կատարվեց 2018 թվականի տարեվերջին և տոնական օրերին ՃՈ ուժեղացված ծառայության մշտադիտարկման արդյունքներին: Նիստի մասնակիցներն արձանագրեցին վերջին շրջանում ՃՈ ծառայության տեսանելի բարելավման փաստը, ինչպես և ընդգծեցին նշված ուղղությամբ մշտադիտարկումները շարունակելու անհրաժեշտությունը: Քննարկվեցին նաև վթարների /այդ թվում զոհերով ու վիրավորներով/ աճի պատճառներն ու իրավիճակի լուծումները, հասարակական խորհրդի հետ ոստիկանության ստորաբաժանումների համագործակցության և արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին վերաբերող հարցեր: Հանձնաժողովի անդամները որոշում կայացրին միջնորդությամբ դիմել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին՝ բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած և ծառայողական պարտականությունները գերազանց կատարած ՃՈ երեք ծառայողների խրախուսելու համար: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր