Ամերիկացիները ստեղծել են ջրում չխորտակվող սմարթֆոն. տեսանյութ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի մի խումբ սկսնակների հաջողվել է ստեղծել սմարթֆոն, որը ջուրը գցելիս մնում է նրա մակերեսին: Այժմ ֆինանսական միջոցներ են հավաքվում, որպեսզի նախագիծը կյանքի կոչեն, տեղեկացնում է TCH-ն:
Բացի այդ, սմարթֆոնը համապատասխանում է IPx7 անջրաթափանցիկության չափանիշներին: Եվս մեկ առավելություն՝ այն ունի տվյալների պաշտպանության բարձր մակարդակ: Սմարթֆոնն ունի ռազմական մակարդակի համապատասխան կոդավորում, որն ապահովում է զանգերի և հաղորդագրությունների անվտանգությունը: Ունի նաև տրամադրությունը ճանաչող ֆունկցիա և դրանից ելնելով՝ փոխում է լուսավորող ազդակի գույնը:
Հիշողության ծավալը տատանվում է 32-64 գեգաբայթի միջև: Մարտկոցի հզորությունը 2800 մԱժ է: Տեսախցիկը 16 megapixel է: Կարելի է 32 գեգաբայթանոց հիշողությամբ տարբերակը ձեռք բերել 249 դոլարով: