1615 դիտում
13:38 31-10-2015
ԼՂՀ վարչապետը մասնակցել է համայնքապետների դասընթացի փակման արարողությանը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 31-ին մասնակցել է կառավարության աշխատակազմի կողմից հանրապետության համայնքների ղեկավարների համար կազմակերպվող հերթական՝ ութերորդ դասընթացի փակման արարողությանը:
Վարչապետն իր խոսքում համոզմունք է հայտնել, որ համայնքապետները կիրառելու են ստացած գիտելիքներն իրենց հետագա աշխատանքում՝ բարձրացնելով ՏԻՄ-երի գործառութային արդյունավետությունը: Նա անդրադարձել է տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարությանը պետության զարգացման գործում՝ մատնանշելով առկա խնդիրներն ու բացթողումները:
«Արդյունավետ կառավարում իրականացնելը կախված է նաև ձեր աշխատասիրությունից: Բացի դասընթացի ընթացքում ձեռքբերած գիտելիքների կիրառումից, կարևոր է նաև, որ հետևողական լինեք ձեր աշխատանքում»,- ընդգծել է վարչապետը:
Ա. Հարությունյանը հաջողություն է մաղթել դասընթացին մասնակից համայնքների ղեկավարներին և նշել, որ կառավարությունը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակներում առավելագույնս նեցուկ կանգնելու տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը և ամրացմանը:
Նմանատիպ նյութեր
1943 դիտում
15:14 24-02-2016
ԼՂՀ վարչապետը Սարուշենում և Ավետարանոցում մասնակցել է համայնքապետների հաշվետվություններին
1035 դիտում
13:14 14-10-2014
ԼՂՀ վարչապետը մասնակցել է փողոցային արվեստի «Հավերժություն» փառատոնի փակման արարողությանը
1047 դիտում
19:53 13-10-2014
Արցախի վարչապետը մասնակցել է փողոցային արվեստի փառատոնի փակման արարողությանը
Այս բաժնից
748 դիտում
09:28 21-12-2024
Գերմանիայում սուրբծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ․կա 60 վիրավոր
859 դիտում
23:44 20-12-2024
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
841 դիտում
21:50 20-12-2024
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ից