1484 դիտում
13:27 01-11-2015
Նյու Յորքում մեքենան մխրճվել է Հելոուինը նշող մարդկանց մեջ. կա 3 զոհ, 4 վիրավոր
Նյու Յորքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 3 զոհ, ևս 4 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է Associated Press-ը, հղում կատարելով տեղի ոստիկանության տվյալներին:
Ըստ աղբյուրի` ավտոմեքենայի 52-ամյա վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և մխրճվել մարդկանց մեջ, ովքեր Հելոուինի կապակցությամբ միջոցառման էին մասնակցում փողոցում:
Վրաերթից հետո մեքենան բախվել է հարևանությամբ գտնվող առանձնատան պատին:
Միջադեպի հետևանքով զոհվել է 3 մարդ: 4 հոգի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:
Հայտնի է, որ մահացածները 3 հոգուց բաղկացած ընտանիք է եղել` հայրը, մայրը և նրանց 10-ամյա աղջնակը:
Նմանատիպ նյութեր
5887 դիտում
20:39 18-05-2017
Նյու Յորքի կենտրոնում ավտոմեքենան մեծ արագությամբ մխրճվել է մարդկանց խմբի մեջ. կա 1 զոհ, 10 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4489 դիտում
13:12 06-09-2015
Իսպանիայում մրցարշավի ժամանակ մեքենան մխրճվել է մարդկանց մեջ. կա 6 զոհ, 10 վիրավոր. տեսանյութ
6029 դիտում
10:27 25-10-2015
Օկլահոմայում շքերթի ժամանակ մեքենան մխրճվել է մարդկանց մեջ. կա 4 զոհ, 40 վիրավոր. տեսանյութ
Այս բաժնից
868 դիտում
13:27 22-10-2024
ՌԴ-ում կինը, օգտվելով Wildberries-ում ծրագրային անսարքությունից, 1,2 մլն ռուբլու գողություն է կատարել
793 դիտում
22:50 21-10-2024
Եվրախորհրդարանում կքննարկվի Ադրբեջանին վերաբերող բանաձև՝ ներառյալ Հայաստանի հետ հարաբերությունները
784 դիտում
22:37 21-10-2024
Լիբանանում շտապօգնության չորս աշխատակից է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով