2951 դիտում
17:42 03-11-2015
Տավուշում բույսերի աճեցման թայվանական տեխնոլոգիաների կիրառումն արդարացնում է իրեն
ՀՀ Տավուշի մարզում թայվանական տեխնոլոգիաներով մշակաբույսերի աճեցումը դրական արդյունքներ է տվել: Այս տարի ևս ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում ՀՀ Տավուշի մարզի 10 համայնքներում իրականացվեց «Կլիմայի փոփոխության պայմաններում` բարձրարժեք բանջարեղենների արտադրության գործընթացում Թայվանական արդի տեխնոլոգիաների կիրառումը` որպես տնտեսության հեռանկարային ճյուղի զարգացման խթան, գյուղաբնակ բնակչության և երիտասարդների ներգրավմամբ» ծրագիրը:
«Սուրբ Հեղինե» բարեգործական հասարակական կազմակերպությունը բնակիչների շրջանում անցկացրեց տեղեկատվական սեմինար-քննարկումներ, որոնց ընթացքում գյուղաբնակ ֆերմերներին ներկայացվեցին թայվանական տեխնոլոգիաները, տրամադրվեցին բանջարեղենի (չերրի պոմիդոր, չիլի տաքդեղ, բադրիջանի, ) ՀՀ բուծված, արտոնագրված և փաթեթավորված տարբեր սորտերի բարձրորակ հայկական սերմեր, որոնք արտադրվել են ՀՀ ԳՆ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում:
«Սուրբ Հեղինե» ԲՀԿ-ի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի պատասխանատու Կարինե Սառիկյանը նշեց, որ իրենք ՀՀ ԳՆ Տավուշի ԳԱՄԿ-ի աշխատակիցների հետ այցելել են որոշ գյուղաբնակ ֆերմերների, որոնք, անցյալ տարվանից կիրառելով թայվանական տեխնոլոգիաները, այս տարի բարձրորակ բերք են ստացել. աճեցրել են պոմիդոր, կծու տաքդեղ, բադրիջան: Տիկին Սառիկյանը նշեց. «Թայվանական տեխնոլոգիաների կիրառման առավելությունն այն է, որ արդյունքում ստացվում է ավելի բարձրորակ բերք:
Այդ տեխնոլոգիաները թույլ են տալիս մշակել նոր հողատարածքներ, ստեղծել սածիլներ արտադրող ժամանակակից արտադրամասեր, ՓՄՁ-ներ, նոր աշխատատեղեր, օգտագործել նոր բուժիչ հատկություններով օժտված բանջարեղեններ, ինչի արդյունքում մարզում վերելք կապրի բանջարեղենների արտադրությունը»: Նշենք, որ թայվանական տեխնոլոգիաների կիրառման
արդյունքները վկայում են, որ այդ տեխնոլոգիաների կիրառումը արդարացված է Տավուշի մարզում:
Կարինե Սառիկյանը նկատեց. «Այդ տեխնոլոգիաների կիրառումը հատկապես արդարացված է այն պատճառով, որ հնարավորություն է տալիս տեղափոխել սածիլներն ավելի վաղ, արևոտ օրերն ավելի շատ օգտագործել, ինչի արդյունքում երկարում է բույսի վեգետացիան և բավականին բարձր բերք է տալիս սովորականի հետ համեմատած: Բացի այդ հնարավորություն է ստեղծվում տեղում արտադրել բարձրորակ սածիլներ, մուլչապատման շնորհիվ բարձրացնել բույսերի դիմադրողականությունը և այլն»:
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]
Նմանատիպ նյութեր
2906 դիտում
19:20 11-10-2016
Տպավորություն է ստեղծվել, որ ոչ պետական կրթական համակարգն իրեն չի արդարացնում. ԿԳ նախարար Լևոն Մկրտչյան
1264 դիտում
12:10 21-10-2014
Տավուշցիները բանջարեղեն կաճեցնեն թայվանական տեխնոլոգիաներով
1429 դիտում
17:52 16-12-2014
Գյուղաբնակ ֆերմերներին ծանոթացնում են թայվանական տեխնոլոգիաներին
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»