2903 դիտում
19:20 11-10-2016
Տպավորություն է ստեղծվել, որ ոչ պետական կրթական համակարգն իրեն չի արդարացնում. ԿԳ նախարար Լևոն Մկրտչյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:
Հանդիպման նպատակն էր՝ քննարկել վերոնշյալ ոլորտում առկա հիմնախնդիրները, լսել տնօրեններին հուզող հարցերը և դրանց լուծման ուղիները:
"Անկախացման տարիներին՝ ոչ պետական կրթական համակարգի ձևավորման հիմքում չդրվեց մեծ գաղափարախոսություն, այլ առաջնային էին լիբերալ սկզբունքները՝ հավասարությունը, ազատությունը: Երբ այս խնդրում կարևորվեց որակյալ կրթության գաղափարը, կանգնեցինք փաստի առջև, մասնավորապես, դաշտը լցված էր և՛ որակյալ, և՛ անորակ ուսհաստատություններով ինչպես բարձրագույն, այնպես էլ հանրակրթության ոլորտում:
Ցավոք, մինչ այսօր խնդրին լուծում չի տրվել. որոշ անբարեխիղճ ուսհաստատությունների պատճառով ընդհանուր տպավորություն է ստեղծվել, որ ոչ պետական կրթական համակարգն իրեն չի արդարացնում:
Իհարկե, խոսքը նախևառաջ վերաբերում է բուհերին: Սակայն իրականությունն այն է, որ թե՛ հանրակրթության, թե՛ մասնագիտական կրթության ոլորտում մենք այսօր ունենք բարձր որակ ապահովող հաստատություններ: Այս իմաստով ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ ոլորտում որակը դարձնելով հիմնական չափանիշ՝ դրա հենքի վրա ենք կառուցելու հետագա ողջ ռազմավարությունը և միայն այդ դեպքում պետության կողմից կլինի հնարավորինս լայն աջակցություն ու պետական մասնակցությամբ համատեղ ծրագրեր",-նշել է նախարարը և հավելել. "Հատկապես ավագ դպրոցում ցանկալի կլինի, որ հիմնական ուղղությունը միտված լինի դեպի մասնագիտացումներ, որը կլուծի մասնագիտական կողմնորոշման խնդիրը, ինչպես նաև դպրոցին հնարավորություն կտրվի՝ որևէ կոնկրետ ուղղությամբ խորանալ",-նշել է նախարարը:
Հանդիպման մասնակիցներն իրենց հերթին նախարարին են ներկայացրել ոլորտում առկա հիմնախնդիրները և զարգացման ուղիները: Նրանք, մասնավորապես, բարձրացրել են տարրական դասարանի դասագրքերի, ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրման, ուսուցիչների վերապատրաստման, նրանց սոցիալական ապահովության և այլ հարցեր: Տնօրենները համակարծիք էին, որ անհրաժեշտ է ստեղծել պետական ուսհաստատությունների հետ հավասար մրցակցային պայմաններ:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի վերոնշյալ հարցերը և նախարարին կներկայացնի խնդիրների լուծման ուղիները: Բացի այդ, առաջարկվել է պարբերաբար նմանատիպ հանդիպումներ կազմակերպել:
Նմանատիպ նյութեր
1885 դիտում
15:33 03-10-2016
Ժամանակակից կրթական պարադիգման ուղղորդված է դեպի գիտելիքահեն և մշակութային զարգացում. Լևոն Մկրտչյան
2945 դիտում
17:42 03-11-2015
Տավուշում բույսերի աճեցման թայվանական տեխնոլոգիաների կիրառումն արդարացնում է իրեն
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»