Մարգարեթ Թետչերի անձնական իրերը աճուրդի կդրվեն
Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետ Մարգարեթ Թետչերի անձնական իրերը, այդ թվում՝ նրա հագուստի և զարդերի հավաքածուն, աճուրդի կդրվեն։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աճուրդը կկայանա դեկտեմբերին` Լոնդոնի Christie’s աճուրդի տանը։
Christie’s աճուրդում հայտնել են, որ Մարգարեթ Թետչերի` պատմական նշանակություն ունեցող մոտ 350 իր կառաջարկվի աճուրդի գնորդներին:
Հիշեցնենք, որ այս տարի «երկաթե լեդին» կնշեր իր 90-ամյակը: