735 դիտում
14:19 04-11-2015
ՀՀ գյուղնախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական ընկերակցության պատվիրակությանը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական ընկերակցության (IFC) համատեղ աշխատախմբին, որը գլխավորում էր Բեքզոդ Շամսիևը: Հանդիպման նպատակն էր քննարկել Համաշխարհային բանկի Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության (CARMAC) երկրորդ ծրագրի իրականացման ընթացքը:
CARMAC 2 ծրագրի հիմնական նպատակներն են բարելավել արոտավայրերի և անասնապահության համակարգերի արտադրողականությունն ու կայունությունը թիրախային համայնքներում և ապահովել ընտրված բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաներում արտադրվող և շուկայահանվող արտադրանքի ծավալների աճ: Ծրագրի շրջանակներում մշակված միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2015-2019 թվականների ընթացքում:
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության առաջին ծրագրի շնորհիվ մեզ հաջողվել է լուրջ հաջողություններ գրանցել գյուղատնտեսության բնագավառում, հատկապես անասնապահության ոլորտում: Սակայն ներկայիս իրողությունները թելադրում են վերանայել իրականացվող ծրագրերը` նրանցում ընդգրկելով նոր թիրախային խնդիրներ», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Ոլորտի առաջնահերթ խնդիրների թվում նախարարը մասնավորապես մատնանշել է գյուղմթերքի շուկայահանման և իրացման, սպանդանոցների, սառնարանային տնտեսությունների, կաթի, մսի, պտուղ-բանջարեղենի վերամշակման արտադրամասերի կառուցման, խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման, ֆիլոքսերազերծ տնկարանային տնտեսության հիմնման և հյուսվածքային լաբորատորիայի ստեղծման, անասնաբուժական սպասարկման նոր կենտրոնների կառուցման, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների հզորացման անհրաժեշտությունը:
Շեշտելով ՀՀ ԳՆ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնին, Երկրագործության գիտական կենտրոնին և Ագրոքիմիական ծառայությանը նորագույն տեխնիկայով ապահովելու կարևորությունը` նախարարն ընդգծել է, որ այս խնդիրների լուծման ուղղությամբ ակնկալվում է միջազգային կառույցների, այդ թվում` նաև Համաշխարհային բանկի աջակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև CARMAC 2 ծրագրի շրջանակում կաթի, մսի, մրգի, բանջարեղենի, բարձրարժեք հատապտղի և մեղրի ոլորտների արտադրողներին, վերամշակողներին և արժեշղթայի այլ մասնակիցներին աջակցության ցուցաբերելու հարցը:
Ծրագրերի ավագ պատասխանատու Արուսյակ Ալավերդյանն իր հերթին գոհունակությամբ նշելով CARMAC 1 ծրագրի արդյունավետությունը` հույս է հայտնել, որ երկրորդ ծրագիրը կլինի ավելի արդյունավետ և արդյունքում ոլորտում կհաջողվի գրանցել ավելի բարձր ցուցանիշներ:
Աշխատախմբի ղեկավար Բեքզոդ Շամսիևը վստահեցրել է, որ նախարարի կողմից ներկայացված բոլոր առաջարկություններն առաջիկայում կուսումնասիրվեն:
Հանդիպմանը քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցեր ևս:
Նմանատիպ նյութեր
2712 դիտում
12:37 18-05-2017
ՀՀ գյուղնախարարն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության պատվիրակությանը
8709 դիտում
15:49 25-05-2018
ՀՀ գյուղնախարարն ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
2623 դիտում
13:55 03-08-2018
Գյուղնախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը. կմեկնարկի նոր ծրագիր փոքր տնտեսությունների համար
Այս բաժնից
697 դիտում
18:55 23-12-2024
ՆԳ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
550 դիտում
18:29 23-12-2024
ՊԵԿ-ում քննարկվել են ոլորտի օրենսդրական փոփոխություններն ու գործող կարգավորումները
901 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ