1698 դիտում
15:43 04-11-2015
Մարմնամարզության Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունից հետո վերադարձավ հայրենիք. ֆոտոշարք
Շոտլանդական Գլազգո քաղաքում ավարտված մարմնամարզության աշխարհի առաջնությունից հետո Հայաստանի թիմը՝ գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, Լոնդոն-Մոսկվա-Երևան չվերթով լուսաբացին վերադարձավ հայրենիք:
«Բնականաբար ես շատ բարձր եմ գնահատում աշխարհի առաջնությունում մեր գրանցած այս արդյունքը: Սպասելիքներ կային, բայց անհատական ձևում մեդալ նվաճելու մասին չէի մտածում: Մրցակցությունը շատ մեծ, իսկ պայքարն իսկապես ուժեղ էր: Սա այն առաջնություններից մեկն էր, որ 4 տարվա մեջ Օլիմպիական խաղերի համար վարկանիշ էր տալիս և ռեկորդային թվով երկրներ էին մասնակցում:
Հենց մեկնարկում մեզ ուրախացրեց Հուրի Գեբեշյանը, հետո Դավթյանը և այդպես շարունակվեց: Ես կասկածում էի, որ անհատական ձևերում մեր մարզիկները կմասնակցեն եզրափակիչ մրցաշարին: Տղաներն արեցին այն ամենը, ինչին ունակ են: Մեր մարմնամարզիկներն իրենց գնահատականներն արժանիորեն են ստացել: Եթե մեզ հաջողվի Օլիմպիական խաղերում նույն արդյունքը գրանցել, շատ լավ կլինի: Իմ կարծիքով 99 տոկոսով ունենք այն երկու ուղեգրերը, որոնք խաղարկվելու են Ռիոյի «Թեստ իվենթ»-ում»,- ասել է Սերոբյանը:
Մարզիկներին դիմավորելու էին եկել ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը, մարզիկներ և հարազատներ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներակայացուցիչ Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) աշխրահի առաջնությունում դարձել էր բրոնզե մեդալակիր: Անհատական մրցաձևերում Հարություն Մեդինյանը հավաքեց 15. 500 միավոր և դարձավ աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, ինչպես նաև նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Նժույգթափեր վարժությունում աշխարհի չեմպիոն է դարձել Մեծ Բրիտանիան ներկայացնող Մաքս Ուիթլոքը, արծաթե մեդալը նվաճել է Լուիս Սմիթը: Հայաստանի հավաքականի մյուս անդամ Վահագ Դավթյանը օղակներ վարժությունում հավաքել է 15.333 միավոր և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
2888 դիտում
18:13 31-05-2016
Մարմնամարզության Հայաստանի թիմը վերադարձավ Եվրոպայի առաջնությունից. ֆոտոշարք, տեսանյութ
2511 դիտում
11:25 28-10-2022
Հայաստանի մարմնամարզության հավաքականն Անգլիայում է, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը
Այս բաժնից
2239 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2893 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում