211652_close_icon
views-count2406 դիտում article-date 17:50 04-11-2015

Ավտոբուսի վթարի զոհերի աճյունները Հայաստան կբերվեն հատուկ չվերթով նոյեմբերի 5-ին

Ավտոբուսի վթարի զոհերի աճյունները Հայաստան կբերվեն հատուկ չվերթով նոյեմբերի 5-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20.00-ի սահմաններում: Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան չվերթի ուղևորատար ավտոբուսի վթարի զոհերի աճյունները Երևան կտեղափոխվեն վաղը՝ նոյեմբերի 5-ին, հատուկ չվերթով: Երևան ուղևորվող ինքնաթիռի թռիչքը Մոսկվայից նախատեսված է նոյեմբերի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 17.00-ին: Ինքնաթիռի վայրէջքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է Երևանի ժամանակով ժամը 20.00-ի սահմաններում: Զոհերի աճյունները դուրս կբերվեն «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրից (CARGO), մուտքը՝ Թաիրով գյուղի կողմից: Աճյունների տեղափոխումը կկազմակերպվի ՀՀ առողջապահության նախարարության կողմից, իրենց տրամադրած մեքենաներով: Ուղևորների դիմավորումը կկատարվի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից: Ինչպես արդեն հայտնել ենք, ինքնաթիռով Երևան կտեղափոխվեն նաև այն վիրավորները, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս մեկնել: Երևան տեղափոխվող վիրավորների անունները կհրապարակենք վաղը՝ նոյեմբերի 5-ին։ Մյուս վիրավորների, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների բուժումը Տուլայի բժշկական հաստատություններում կշարունակվի այնքան ժամանակ, մինչև նրանց առողջական վիճակը ևս թույլ կտա տեղափոխվել Հայաստան: [b]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր