Ալիևը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր պաշտոնական այցով մեկնելու է Վրաստան, որտեղ հանդիպումներ կանցկացնի վրաց ղեկավարության հետ: Այդ մասին հայտնել է Վրաստանի նախագահի վարչակազմի ղեկավարը:
Նա հանդիպելու է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: Հանդիպումը տեղի կունենա ընդլայնված կազմով: Ստորագրվելու են հռչակագրեր՝ քաղաքականության, անվտանգության, առևտրի, տնտեսության, տարանցումային, մշակույթի և գիտության ու կրթության ոլորտներում համագործակցության վերաբերյալ:
Ալիևը կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլիին, Վրաստանի համայն կաթողիկոս Իլյա Երկրորդին, ինչպես նաև վրաստանաբնակ ադրբեջանցիների հետ: