211652_close_icon
views-count8203 դիտում article-date 18:46 05-11-2015

19-ամյա զինծառայող Վարդանը Կոկա-կոլա ըմպելիքի թիթեղյա տարրայի կափարիչով ձախ նախաբազկի շրջանում կտրվածքներ առաջացնելով` փորձել է ինքնասպան լինել

19-ամյա Վարդան Բադեյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով N զմ-ի զինծառայող դիտավորությամբ զմ-ի բուժկետի զուգարանում «Բիգ» տեսակի ածելիով ձախ ձեռքին կատարել է կտրվածք, պատճառելով իր առողջությանը թեթև վնաս` կարճատև քայքայումով` զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով: Կոկա- կոլա զովացուցիչ ըմպելիքի թիթեղյա տարրայի կափարիչով ձախ նախաբազկի շրջանում կատարել է ինքնավնասում` պատճառելով թեթև վնասվածքի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 4-րդ մասով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր