1933 դիտում
16:21 23-05-2015
19-ամյա Վանիկն ածելիի սայրի միջոցով նախաբազկի շրջանում կտրվածքներ անելու եղանակով ինքնասպանության փորձ է կատարել
19-ամյա Վանիկ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին ՄՀԳՄ-ի 1-ին վաշտի 2-րդ դասակի 3-րդ ջոկի գնդացրորդ, ժամկետային զինծառայող, կոչումով՝ շարքային, ածելիի սայրի միջոցով ձախ նախաբազկի շրջանում կտրվածքներ կատարելու եղանակով իր առողջությանը վնաս է պատճառել:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
3610 դիտում
14:19 26-01-2016
19-ամյա զինծառայող Հենրիկն ածելիի միջոցով ինքնասպանության փորձ է կատարել
Այս բաժնից
763 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
790 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»