211652_close_icon
views-count13822 դիտում article-date 21:40 05-11-2015

Գեներալ Հայկազ Բաղմանյանի տան հարևանությամբ «Սանիտեկ»-ի շնորհիվ առաջանում է աղբի բուրգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ «Սանիտեկ» ընկերությունը Երևանում սկսեց զբաղվել աղբահանությամբ, ընկերության պատասխանատուները հայտարարում էին, թե բնակիչները երբևէ խնդիրներ չեն ունենա կուտակված աղբի տեղափոխման հարցում: Այսօր` նոյեբերի 5-ին, Ազատության պողոտայի թիվ 1 հասցեում` գեներալ Հայկազ Բաղմանյանի տան հարևանությամբ, ստեղծվել է աղբի բուրգ, իսկ «Սանիտեկ» ընկերությունը կարծես չի էլ փորձում խոսքից գործի անցնել: Շարքային քաղաքացիները տեսնելով աղբը` կատակում էին. «Եթե գեներալի տան մոտի աղբը չեն տանում, բա մենք ինչ ասենք ու եթե «Սանիտեկ»-ը կարճ ժամանակում աբղը չհեռացնի` գեներալը ճիշտ կանի նրանց զինվորական պատժի արժանացնել` գցելով հաուբվախտ, իսկ դրա փորձը գեներալ Բաղմանյանը ունի»: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր