211652_close_icon
views-count2179 դիտում article-date 14:14 06-11-2015

Գազօջախը մաքուր չպահելու համար 37-ամյա Կարապետը փայտով ծեծի է ենթարկել կնոջը

37-ամյա Կարապետ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում գտնվող իրենց տանը իր կնոջ՝ Անահիտ Հայրապետյանի հետ գազօջախի մաքուր չլինելու հարցի շուրջ վիճաբանել է, որի ընթացքում վերցրել է իրենց տան մուտքի դռան հետնամասում դրված փայտը, դիտավորությամբ հարվածել է Անահիտ Հայրապետյանի մեջքի շրջանին, որից հետո երկու ձեռքերով հարվածներ է հասցրել Անահիտ Հայրապետյանի թևերի, ուսերի և ոտքերի շրջանններին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև մարմնական վնասվածք: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Ճամբարակի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր