1967 դիտում
15:14 25-04-2015
36-ամյա Կարապետը ծեծել է խորթ մորը և ոչ միայն
36-ամյա Կարապետ Սեթոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ձեռքով հարվածել է իր խորթ մոր՝ Ռոզա Սեթոյանի աջ աչքին։
Բացի այդ, տան ննջասենյակում Կ. Սեթոյանը մահճակալում պառկած իր խորթ մոր՝ Ռ.Սեթոյանին արտաքնոց տանելու խնդրանքով մոտեցել, բռնել է ձեռքերից, օգնել, որ նստի, սակայն զգալով արտաթորանքի հոտը՝ իրեն վատ է զգացել, բաց է թողել մոր ձեռքերը, որի հետևանքով Ռ. Սեթոյանը կիսանստած դիրքից թեքվել և ընկել է մահճակալի կողքին դրված փայտյա պահարանի վրա՝ դեմքի ձախ հատվածով դիպչելով եզրին, անզգուշությամբ պատճառելով վերջինիս գանգուղեղային փակ վնասվածք, ձախից այտոսկրի և հայմորային խոռոչի առաջային պատի փակ կոտրվածքներ, ձախ ստորակնակապճային շրջանի արյունազեղման, քթի մեջքի աջ կեսի քերծվածքների ձևով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի եւ 121 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2275 դիտում
16:59 15-03-2016
Ինչո՞ւ է Խաչատուրը ծեծել հորն ու խորթ մորը
2179 դիտում
14:14 06-11-2015
Գազօջախը մաքուր չպահելու համար 37-ամյա Կարապետը փայտով ծեծի է ենթարկել կնոջը
Այս բաժնից
679 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2008 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
913 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց